Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը

Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19-ի համարներում

 

Ալկոհոլ

 

Եվրատարածաշրջանի երկրներում ալկոհոլը ռիսկի գլխավոր գործոնների շարքում երրորդ տեղն է զբաղեցնում։ Հայաստանն ալկոհոլի օգտագործման տեսակետից ավանդաբար բարվոք վիճակում է եղել։ Սակայն 2002–ի տվյալները մտահոգության առիթ են տալիս. մահաբեր հիվանդությունների ռիսկի գլխավոր գործոնների շարքում այն զբաղեցնում է 7-րդ (4.8%), իսկ առողջ տարիների կորստի առումով՝ 5-րդ տեղը (4.6%)։

 

Ալկոհոլը գերազանցապես «պատասխանատու է» ալկոհոլածին հիվանդությունների եւ ճանապարհատրանսպորտային վնասվածքների համար։ Մյուս կողմից պետք չէ անտեսել, որ ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործումն բարենպաստ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։ Վերջին տարիներին կատարված գիտական հետազոտությունների տվյալները վկայում են, որ հատկապես կարմիր գինու մեջ նշանակալի քանակներով առկա ռեսվերատրոլ պոլիֆենոլային միացությունը հզոր հակաօքսիդանտային, հակաքաղցկեղային, հակաշաքարախտային, հակագերճնշումային ազդեցություն ունի, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման պրոցեսները, իջեցնում է արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինների (վատ խոլեստերին), տրիգլիցերիդների քանակները եւ բարձրացնում բարձր խտության՝ լավ խոլեստերինի քանակը եւ այլն։ Հետազոտողները ռեսվերատրոլը կոչում են «հակածերացնող» գործոն, իսկ բժիշկները, հենվելով հավաստի կլինիկական հետազոտությունների տվյալների վրա, օգտակար են համարում օրական 100 գրամ կարմիր գինու օգտագործումը, որի մեջ ռեսվերատրոլի պարունակությունը նկատելիորեն բարձր է։ Սակայն սա քննարկման առանձին հարց է, որը բժշկագիտական եւ առողջապահական նշանակությունից բացի առանձնահատուկ դեր կարող է ունենալ Հայաստանի տնտեսության՝ մասնավորապես գյուղատնտեսության եւ արդյունաբերության զարգացման համար։ Խոլեստերին, հավելյալ քաշ եւ ճարպակալում Շատակերը՝ սեփական ատամներով իր գերեզմանն է փորում։ Անգլիական ասույթ

 

Խոլեստերինն օրգանիզմի կենսագործունեության ամենաանհրաժեշտ նյութերից է, որը մասնակցում է հորմոնների եւ ստերոիդների սինթեզին, բջջաթաղանթի կառուցմանը եւ մեծ դեր ունի օրգանիզմի բազմաբնույթ պրոցեսների ձեւավորման մեջ։ Արյան մեջ շրջապտույտ կատարող խոլեստերինի 75-80 տոկոսը սինթեզվում է լյարդում, իսկ մնացած մասը ներմուծվում է դրսից՝ կենդանական սննդի միջոցով։ Նորմալ է համարվում, երբ արյան մեկ դեցիլիտրում խոլեստերինի քանակը չի գերազանցում 200 մգ-ը, սահմանային է, եթե 200–239 մգ/դլ է եւ բարձր է համարվում, եթե գերազանցում է 240 մգ/դլ։ Սա արդեն համարվում է հիպերխոլեստերինեմիա-լրջագույն մի վիճակ, որը մի ամբողջ շարք հիվանդությունների առաջացման ռիսկի մեծ գործոն է համարվում։ Խոլեստերինը, պրոտեինների հետ կապված, արյան մեջ հանդես է գալիս երկու ձեւով՝ «ցածր խտության լիպոպրոտեին» կամ ինչպես այսօր ընդունված է առավել հասկանալի լեզվով կոչել «վատ խոլեստերին» եւ «բարձր խտության լիպոպրոտեին» կամ՝ «լավ խոլեստերին»։ Այս լիպոպրոտեինների քանակի փոփոխությունները ենթակա են արտաքին գործոնների ազդեցությանը։

 

Սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, ծխելը, ալկոհոլը եւ մի շարք հիվանդություններ կարող են փոխել «լավ» կամ «վատ» խոլեստերոլների քանակները եւ փոխհարաբերությունը։ Օրինակ՝ ճարպերով հարուստ սնունդը բարձրացնում է «վատ» խոլեստերինի քանակը, իսկ ֆիզիկական վարժությունները, մարմնի քաշի նվազումը հանգեցնում են «վատ» խոլեստերինի նվազմանը եւ «լավի» բարձրացմանը։ Հայտնի է, որ արյան շիճուկում խոլեստերինի նորմայից բարձրացումը մեծ մասամբ պայմանավորված է կենդանական ճարպերով կամ խոլեստերինով հարուստ սննդով։ Այն կարող է բարձրանալ նաեւ շաքարախտի, լյարդի, երիկամների եւ մի շարք այլ հիվանդությունների առկայության դեպքում, ինչպես նաեւ ժառանգական խանգարումների հետեւանքով։ Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը հանգեցնում է արյունատար անոթների պատերի վրա խոլեստերաբնույթ թիթեղիկների նստեցմանը եւ աթերոսկլերոզի զարգացմանը, անոթների էլաստիկության անկմանը, լուսանցքի նեղացմանը, արյունամատակարարման խանգարմանը, որը խորանալով, կարող է առաջացնել անոթախցանումներ։ Եթե դրանք տեղի են ունենում սիրտը սնող անոթներում՝ զարգանում է սրտամկանի ինֆարկտ, եթե ուղեղը սնող անոթներում՝ ուղեղի կաթված եւ, ի վերջո, մահ։

 

Կա մի համախտանիշ՝ ժառանգական բնույթի «ընտանեկան գերխոլեստերարյունություն», որը բնորոշվում է արյան մեջ խոլեստերինի բարձր եւ կայուն քանակի առկայությամբ։ Նշեմ միայն, որ արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակության դեղաբուժությունը մեր երկրում իրականացվում է այնպես, ինչպես աշխարհի բոլոր զարգացած երկրներում։ Սակայն պետք է առանձնահատուկ կերպով շեշտեմ նաեւ, որ միայն բուժական միջոցներով դժվար է գերխոլեստերարյունության առաջացրած ծանր բարդությունների բուժման մեջ հասնել այնպիսի առաջընթացի, ինչպիսին ունեն Արեւմտյան Եվրոպայի երկրները, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան եւ այլ զարգացած երկրներ։ Համարել, որ այս խնդիրների լուծման բանալին գտնվում է միայն առողջապահական մարմինների եւ բժիշկների ձեռքում, նշանակում է ձախողել ժողովրդի առողջության գործում արմատական բարելավում մտցնելու ցանկացած փորձ։ Խնդրի լուծումը պահանջում է ողջ հանրության ուժերի հավաքագրում։ Պետությունը, կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները, մասնավոր ձեռնարկությունները եւ վերջապես՝ ողջ հասարակությունը պետք է ընդգրկվեն կարեւորագույն այս խնդրի լուծման պատասխանատու գործի մեջ։

 

Չի կարելի միայն դեղերով եւ վիրահատություններով պայքարել ռիսկի այն գործոնների դեմ, որոնք այսօր պայմանավորում են մեր երկրում ոչ տարափոխիկ հիվանդությունների՝ առաջին հերթին բարձր հաշմանդամություն եւ մահացություն առաջացնող սրտի իշեմիկ եւ սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների, ուղեղի անոթային հիվանդությունների, շաքարախտի, թոքերի քաղցկեղի, թոքերի քրոնիկ հիվանդությունների, միաբեւեռ դեպրեսիվ հիվանդությունների մոլեգնող համաճարակը։ Այնպես, ինչպես վարակիչ հիվանդությունների բռնկումների դեպքում պատճառածին, այսինքն՝ հակամանրէային դեղաբուժության հետ մեկտեղ պետք է իրականացնել զանգվածային հակահամաճարակային միջոցառումներ, այդպես էլ ոչ վարակիչ հիվանդությունների առկայության դեպքում պետք է բուժման հետ մեկտեղ ձեռնարկել արդյունավետ պայքար այդ հիվանդությունները ծնող պատճառների դեմ։ Կարճ ասած՝ միայն հետեւանքի դեմ պայքարելով, մենք ցանկալի արդյունքի հասնել չենք կարող։ Այս համատեքստում, հարկ է նշել, որ որպես ռիսկի առաջատար գործոններ՝ արյան մեջ խոլեստերինի բարձր քանակների, հավելյալ քաշի եւ գիրության դեմ պայքարի առաջին պայմանը պետք է լինի ռացիոնալ սննդի կազմակերպումը։

 

Զարգացած երկրների օրինակով Հայաստանում սննդամթերքի վաճառքն այնպես պետք է կազմակերպվի, որ թե՛ տեղում արտադրվող, թե՛ ներմուծվող սննդամթերքի փաթեթավորման վրա դրա բաղադրության մեջ մտնող սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրատների քանակը նշված լինի ոչ միայն յուրաքանչյուր 100 գրամի, այլեւ ինչպես ողջ վաճառվող, այնպես էլ մատուցվող չափաքանակի մեջ (այդ թվում՝ կալորիականությունը)։ Կարճ ասած՝ մակնշումը պետք է լրիվ համապատասխանի միջազգային չափորոշիչներին։ Ասենք, որ միայն դրա շնորհիվ վերջին 25-30 տարվա ընթացքում զարգացած երկրներում առաջատար հիվանդություններից առաջացած մահացության ակնառու կրճատում գրանցվեց։ Այլ պարագայում ո՛չ բժիշկը եւ ո՛չ էլ հիվանդը չեն կարողանա ճիշտ գնհատել ընդունվող սննդամթերքի սննդային արժեքը, հետեւաբար եւ նպատակահարմար կերպով կարգավորել արյան մեջ խոլեստերինի, գլյուկոզայի, ցածր եւ բարձր խտության լիպոպրոտեինների եւ կարեւոր այլ կենսաքիմիական նյութերի ախտաբանական շեղումները։

 

Այսպիսով, ստեղծվում է մի վիճակ, երբ ո՛չ բժիշկն է ի զորու բժշկագիտության այսօրվա ճշգրիտ տվյալներին համապատասխան ակտիվորեն ներգործել հիվանդության ընթացքի վրա կամ էլ կանխել նրա զարգացումը, եւ ո՛չ էլ՝ տվյալ հիվանդությամբ տառապող անհատը։ Մեր համոզմամբ, այս հույժ կարեւոր խնդրի լուծումը, զարգացած երկրների օրինակով, անհրաժեշտ է կարգավորել կառավարության համապատասխան որոշումով, նկատի ունենալով անհրաժեշտ չափորոշիչների ներդրման կարեւորությունը։ Հենց այնպես, բարի կամքի կամ գիտակցության ուժով այս խնդիրը երբեք չի լուծվի։

 

Սնունդը, ինչպես եւ դեղը, պահանջում է նրա բաղադրամասերի գիտականորեն ճշտված չափակարգում։ Միայն այդ դեպքում կարելի է խոսել ռացիոնալ սննդակարգի, առողջ ապրելակերպի եւ ոչ տարափոիկ հիվանդությունների համաճարակի դեմ ծավալված արդյունավետ պայքարի մասին։ Նկատի ունենալով, որ ռիսկի մյուս կարեւոր գործոնները՝ հավելյալ քաշը եւ գիրությունը, մի կողմից պայմանավորում են գերխոլեստերարյունության, մյուս կողմից՝ զարկերակային գերճնշման, շաքարախտի եւ մի շարք այլ հիվանդությունների առաջացումն ու զարգացումը, սննդի լիարժեք մակնշումն էական է դառնում նաեւ բոլոր նրանց համար, ովքեր տառապում են հավելյալ քաշով եւ գիրությամբ։ Սրա հետ մեկտեղ, ցավոք սրտի, մեզ մոտ բացակայում է հավելյալ քաշ ունեցող եւ ճարպակալմամբ տառապող մարդկանց ճիշտ հաշվառումը՝ այս ուղղությամբ արդյունավետ եւ նպատակային աշխատանքների կազմակերպման նպատակով։ Հավելեմ, որ եվրոպական տարածաշրջանում անաշխատունակության եւ վաղաժամ մահվան պատճառով առողջ տարիների կորստի 7.8%-ը բաժին է ընկնում հավելյալ քաշին, որը սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, քաղցկեղի եւ հոդակապանային հիվանդությունների զարգացման ռիսկի լուրջ գործոն է։ Հետեւաբար, արդյունավետ պայքարի կազմակերպման համար անհրաժեշտ է այն եւս ընդգրկել հանրային առողջության բնութագրիչների ցուցանիշների շարքում, քանի որ դրանց դեմ պայքարը պայքար է նաեւ մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացումը կանխելու ուղղությամբ։ Օրինակ՝ ԱՀԿ/Եվրագրասենյակի տվյալներով՝ Եվրամիության երկրներում բոլոր քաղցկեղների 5%–ը սերտորեն առնչվում է հավելյալ քաշի հետ։

 

Շարունակելի...

Հեղինակ. Էմիլ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ